Գեղարքունիքում ավելացել է հանցագործությունների թիվը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 29, 2010 12:54

Գեղարքունիքի մարզում ընթացիկ տարվա վեց ամիսներին բոլոր գծերով գրանցված հանցագործությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39-ով կամ 12.0 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից, բոլոր գծերով գրանցված հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը նախորդ տարվա համեմատ աճել է 5.8 տոկոսով: Բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործություններն աճել են 15.4 տոկոսով, այդ թվում՝ ծանր հանցագործությունները` 7-ով կամ 100 տոկոսով:

Ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը նախորդ տարվա համեմատ նույնպես աճել է: Քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործություններն աճել են 9.6 տոկոսով: Աճի հետ մեկտեղ բարելավվել է նաեւ բացահայտման արդյունավետությունը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարվա առաջին կիսամյակի դիմաց նվազել են 4-ով:

Ոստիկանության բաժինների կողմից հայտնաբերվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված 11, յուրացման կամ վատնման 3, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված 48, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության 29, կանանց նկատմամբ բռնության գործադրման 42, հասարակական վայրերում կատարված 4, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 13, կենցաղային հողի վրա կատարված 21 հանցագործության դեպքեր, ինչպես նաեւ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձուկ ձեռք բերելու 21, ապօրինի ծառահատման 4, առանց համապատասխան փաստաթղթերի վառելափայտի տեղափոխման 13 եւ ոչ սահմանված վայրերում առեւտուր անելու 117 դեպք:

2010 թվականի հուլիսի մեկի դրությամբ ոստիկանության բաժիններում հաշվառման մեջ է գտնվել 46 թմրամոլ: Կիսամյակի ընթացքում մարզի 14 անչափահասների կողմից կատարվել է 29 հանցագործություն: Այս ընթացքում մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների անչափահասների գծով տեսուչների կողմից անցկացվել են 447 ստուգայց-շրջագայություններ: Վեց ամիսների ընթացքում Սեւանի ջրային տարածքներում ջրահեղձ է եղել 3 անձ, իսկ Գավառի այլ  ջրային տարածքում՝ մեկ անձ: Լճի վրա տեղի է ունեցել սկուտերների միջոցով մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply