Մեկ շաբաթում գողության 64 դեպք է գրանցվել, բացահայտվել է 22-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 29, 2010 12:47

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի մեկ դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված գողության 64 դեպքից բացահայտվել է 22-ը, մարմնական վնասվածք հասցնելու 80 դեպքից` 73-ը, ավազակային հարձակման 6 դեպքից` 4-ը: Խարդախության 32 և խուլիգանության 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 12, գողության` 7, խարդախության` 2 և կողոպուտի 3 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 55-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply