Արոնյանի մրցակիցը Գելֆանդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 29, 2010 12:51

Ինչպես հայտնի է, շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման  հավակնորդների մրցաշարը  2011-ի գարնանը Բաքվի փոխարեն կայանալու է Կազանում: 8 մասնակիցներն ուժերն են չափելու նոկաուտ համակարգով, պարտվողը դուրս է մնալու պայքարից: Քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերում կխաղացվեն 4-ական, եզրափակիչում` 6 պարտիա: Վիճակահանությամբ առաջին փուլում կմրցեն Վեսելին Թոփալով (Բուլղարիա) – Գատա Կամսկի (ԱՄՆ), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Լևոն Արոնյան (Հայաստան) – Բորիս Գելֆանդ (Իսրայել) զույգերը: Այսպիսով, մեր երկրի ներկայացուցիչը կխաղա շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի աշակերտ Գելֆանդի հետ: Ի դեպ, վերջինս և Արոնյանը ժամանակին միասին հանդես են եկել «Միկա» թիմի կազմում և բարեկամական հարբերություններ են պահպանում: Այս զույգի հաղթողն ուժերը կչափի Թոփալով-Կամսկի մրցամարտում աչքի ընկած շախմատիստի հետ:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply