Ավտովթար Երևան-Սևան մայրուղուն, վարորդներից մեկը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 29, 2010 12:05

Հուլիսի 28-ին, ժամը 15.16-ին Աբովյան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքից մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “ԳԱԶել” մակնիշի 1677 Լ պետհամարանիշի ¨ “ԶԻԼ-130” մակնիշի 069 ՏԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով “ԳԱԶել” ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Կարո Հակոբյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ Կ. Հակոբյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply