Ռուսաստանը երկու դիվիզիոն C-300 զենիթա-հրթիռային համալիր կմատակարարի Ադրբեջանին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 29, 2010 11:30
Ռուսաստանը երկու դիվիզիոն C-300 զենիթա-հրթիռային համալիր կմատակարարի Ադրբեջանին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր տեղեկատվություն է հրապարակել «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրներ: Հրատարարկությունը նշում է, որ համապատասխան պայմանագիրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ «ՌոսօբորոնԷքսպորտ»-ը կնքել են տակավին անցյալ տարի, բայց դրա մասին մինչ այժմ չէր հաղորդվում: Պայմանագրի արժեքը, ըստ «Վեդոմոստի»-ի տվյալների, առնվազն 300 մլն դոլար Է:
Ինչպես նշում են թերթի կողմից հարցված փորձագետները, դա ռազմական նոր տեխնիկայի ամենաթանկ միանվագ գնումն է հետխորհրդային բոլոր հանրապետությունների համար նրանց ողջ պատմության ընթացքում: Հրատարակության աղբյուրների տվյալների համաձայն՝ պայմանագիրն արդեն սկսել է կատարվել եւ կարող է իրագործվել առաջիկա մեկ-երկու տարում:






Facebook
Tweet This
Email This Post
