Թուրք ներդրողները հեռանում են Ադրբեջանից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2010 11:19

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին թուրքական ընկերությունների եւ կազմակերպությունների` Ադրբեջանում կատարած հիմնական կապիտալ ներդրումներն, անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, 3,3 անգամ նվազել են: Այդ տվյալը հրապարակել է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ի հետ զրույցում Տնտեսական ինովացիաների կենտրոնի ղեկավար Մեհեմմեդ Թալըբլըն թուրք ինվեստորների՝ Ադրբեջանից հեռանալը բացատրել է «քաղաքական անկայունությամբ, տնտեսական օրենսդրության անկատարությամբ եւ իրավական համակարգում տիրող կամայականություններով»:

«Բոլոր այդ պատճառներն Ադրբեջանում առկա են: Թուրք ինվեստորներին Ադրբեջանից հետ պահողը ձեռնարկատիրության զարգացման համար այստեղ նորմալ միջավայրի բացակայությունն է: Ադրբեջանում բոլոր հատվածները գտնվում են պաշտոնյաների վերահսկողության տակ, ինչն անհնարին է դարձնում օտար կապիտալի մուտքն այդ բնագավառ: Մյուս կողմից էլ բյուջեի մուտքերի 75 տոկոսը նավթը, 25 տոկոսն էլ մասնավոր հատվածն է ներկայացնում:

Մասնավոր հատվածը հիմնականում գտնվում է պաշտոնյաների վերահսկողության տակ: Ներկայում թուրք ինվեստորներն իրենց կապիտալը ներ են դնում Միջին Ասիայում եւ Ռուսաստանում: Երեւում է, բնական գազի գինը որոշելու հետ կապված` տեղի ունեցած տհաճ տնտեսական եւ մի շարք այլ քաղաքական իրադարձությունները լրջորեն վնասել են երկու երկրների միջեւ հարաբերություններին: Բացի այդ, այն հանգամանքը, որ Բաքուն խոչնդոտում է Թուրքիայի «Ish Bank»-ի մուտքն Ադրբեջան, ցուցադրում է, որ երկրում բիզնես բնագավառը հենված է պաշտոնյաների խնամակալության վրա», -եզրահանգել է Մ.Թալըբլըն:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply