Արմավիրի մարզի 7գյուղեր արդեն ապահովագրված են բերքի կորստից` կարկուտի պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2010 23:04


ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընկերության 44 միլիոն ֆինանսական աջակցության շնորհիվ 2010թ. Արմավիրի մարզի 3 գյուղերոմ` Քարակերտում, Վանանդում և Ծաղկալանջում տեղադրվել է հեռահար կառավարմամբ ՙԶենիթ՚ հակակարկտային 6 կայան:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` բերքի անհարկի կորստից գյուղացուն պաշտպանելու ծրագրերին աջակցում է 2008 թվականից: Երկու տարվա ընթացքում այս մարզի 7 գյուղերում` Քարակերտում, Վանանդում, Ծաղկալանջում, Շենիկում, Այգեշատում, Բերքաշատում և Շենավանում, տեղադրվել է հակակարկտային 15 կայան` շահագործման ընթացքում արձանագրելով կարկուտի դեմ պայքարի 100 տոկոս արդյունավետություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գյուղատնտեսության կարիքների համար տրամադրել է իր մրցակցային առավելություններից մեկը` ընդարձակ ծածկույթ 3G և GPRS/EDGE համակարգերով: Կայանների հեռահար կառավարումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով:
Հերթական քայլով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է նվազագույնի հասցնել բնության անկանխատեսելիության հետևանքով բերքի անհարկի կորուստը մարզի ևս 3 համայնքում: Հողի լեզուն հասկանալ ձգտող գյուղացու համար հանկարծահաս կարկուտի հետևանքը, սովորաբար, արտահայտվում է նյութական զգալի վնասի տեսքով: Այժմ, հակակակտային կայանների միջոցով մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության շնորհիվ, Քարակերտ, Վանանդ և Ծաղկալանջ համայնքների մշակովի հողատարածքները նույնպես պաշտպանված կլինեն կարկուտից:
ՙԳյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ ներդրված ջանքերը արդյունքի վերածվելու ճանապարհին կարող են ապարդյուն լինել: Բնության քմահաճույքը հողի մշակը հաճախ զգում է իր ընտանիքին հասցված նյութական վնասի տեսքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է, որ այդ վնասը գլոբալ առումով կրում է մեզանից յուրաքանչյուրը, քանի որ տուժում է երկրի տնտեսությունն առհասարակ: Տարատեսակ սոցիալական ծրագրերին աջակցելու մեր որդեգրած ռազմավարությունը բխում է պատասխանատու լինելու մոտեցումից: Ի վերջո, բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք մենք` Հայաստան երկրի համար են՚, – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՙԶենիթ՚ հակակարկտային կայաններն ամբողջովին մշակվել և պատրաստվել են ՙԲարվա՚ ինովացիոն կենտրոնի կողմիցª օգտագործելով տեղական մտավոր և արտադրական ներուժը:

Դիտվել է 1745 անգամ:
Print Friendly

Leave a Reply