Անորակ միջադիրներն ու սթրինգները` առողջական խնդիրների պատճառ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 28, 2010 17:56

Վերջին տարիներին, երբ շուկայում հայտնվեցին ոչ բամբակյա,  քիմիական նյութերից պատրաստված միջադիրներ և տակդիրներ,  շատ գինեկոլոգներ իրենց հիվանդներին հորդորում էին խուսափել դրանցից, քանի որ   դրանք առաջացնում են տեղային գրգռվածություն, ալերգիկ ռեակցիաներ և կարող են արտաքին սեռական օրգանների մի շարք բորբոքային պրոցեսների պատճառ դառնալ: Իսկ բորբոքային պրոցեսներն իրենց հերթին  սպառնում են տարբեր հիվանդությունների առաջմամբ`  ընդհուպ միջև չբերություն, ձվարանների ֆունկցիայի խանգարում և այլն:    Առողջական անցանկալի հետևանքներից խուսափելու համար  բժշկի դիմելը պարտադիր է, իսկ բորբոքային պրոցեսների առաջին իսկ ախտանշաններն են  քորը և  մրմռոցի զգացումը, սեռական ուղիներից արտադրությունը, ինչպես նաև մանր ցանի առաջացումը: Ցավոք,  մեր հասարակության մեջ հիմնականում բժշկին այցելում են առողջության  համար վատթարագույն` վերջին փուլում, ինչը բարդացնում է բուժման գործը:

Գինեկոլոգները, որպես ապացույց, իրենց հիվանդներին զգուշացնում են, որ  տարին մի քանի անգամ նշված ախտանիշներով այցելուներ են ունենում:  Դրանից  բացի, քիչ չեն նաև երեխաների տակդիրների հետ կապված բողոքները:

Բժիշկները չեն ողջունում նաև նորաձև սթրինգների մուտքը մեր երկիր, քանի որ  դրանք նույնպես բորբոքային, սնկային պրոցեսների պատճառ կարող են դառնալ, և ցանկալի է նման ներքնազգեստ  հագնել տարին մեկ-երկու անգամ` ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մասնագետները  կանանց տեղեկացնում են, որ ամբողջովին  սինթետիկ ներքնազգեստները չեն կլանում արտազատվող ոչ մի նյութ, օրինակ` քրտինքը, որը տաքացնող հատկություն ունի, իսկ այդ պայմաններում մանրէները  ավելի հեշտ են դառնում ախտածին:

Առհասարակ արտադրանքի թանկ  կամ էժան լինելը  դեռ  չի կարող դրա որակյալ լինելու երաշխիք   համարվել:

«Հագուստի, ինչպես նաև  միջադիրների պարագայում միշտ բնական որակը գերադասելի է սինթետիկից: Քանի որ սինթետիկ որակն իր տեսակով ալերգիկ ռեակցիաներ առաջացնելու միտում ունի, մարդիկ փորձում են հնարավորինս  խուսափել դրանից: Իմ աշխատնքային պրակտիկայում շատ է պատահել, որ սինթետիկ որակի միջադիրները  առաջացրել են արտաքին սեռական օրգանների շրջանի քորի զգացում: Եվ երբ նրանք  փոխել են իրենց միջադիրների,  սպիտակեղենի և ներքնազգեստի որակը, անմիջապես դրական փոփոխություն են զգացել»,- ասում է գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:

Ըստ  իմ զրուցակից բժշկի`  միջադիրների, հագուստի և ներքնազգեստի որակի ընտրությունն անհատական   է, քանի որ յուրաքանչյուրը պետք է նախընտրի իր մաշկի առանձնահատկություններին համապատասխան արտադրանք: Բոլորի համար միևնույն որակը չի կարող  լավ կամ վատ լինել: «Պատահել է, որ թե’  բնական և թե’  սինթետիկ որակի միջադիրները  կանանց շրջանում առաջացրել են ալերգիկ ռեակցիաներ: Յուրաքանչյուր որակ ունի իր դրական և բացասական  կողմերը»,- զգուշացնում է բժիշկ Պողոսյանը:

Ըստ նրա`  նույնիսկ ամենամաքրասեր կնոջ օրգանիզմում մանրէ գոյություն ունի: «Առհասարկ սինթետիկ որակը միկրոբներն ու ինֆեկցիաները ավելի շուտ   կլանելու հատկություն ունի, սինթետիկ որակից մարմինը քրտնում է, և արհեստականորեն ստեղծվում  են տաք պայմաններ, ինչը միջադիրի կլանած մանրէների համար դառնում  է ախտածին: Ոչ մի սինթետիկ որակի միջադիր կամ ներքնազգեստ չի կարող մանրէ ստեղծել, եթե այն կնոջ օրգանիզմում գոյություն չունի:  Հնարավոր է, որ սինթետիկ որակը սրացնի  և ընդգծի խնդիրը, բայց, միևնույնն, է այն չի կարող մանրէի առաջացման պատճառ դառնալ: Եթե  կնոջ մոտ մանրէ կա,  սինթետիկ որակի  միջադիրն անմիջապես  կլանում է այն: Առհասարակ  ցանկալի է, որ բնական   միջադիրի մեջ  նվազագույն  չափով սինթետիկ որակ  լինի, քանի որ, ի տարբերություն ամբողջությամբ  բնական որակի, սինթետիկը թույլ չի տալիս մանրէների զարգացումը: Սինթետիկ որակն ավելի շուտ է ախտահարվում, և  բնական որակը ինչքան մեզ է դուր գալիս,  նույնքան էլ մանրէներին  և վարակներին»,- բացատրում է Գեորգի Պողոսյանը:

Ինչ մնում է ժամանակակից սթրինգներին,  ապա դրանք կարող են ոչ միայն գինեկոլոգիական խնդիրների տեղիք տալ, այլև ոչ բոլոր տղամարտկանց են գայթակղում, ավելին`  կանայք սխալվում են մտածելով, թե  այն իրենց սեքսուալություն է հաղորդում: «Շատ դեպքերում սթրիգները կանանց  մոտ առաջացնում է գարներելա ինֆեկցիա: Այն  հետանցքում ապրող միկրոբ է: Շատերը կարծում են, թե այդ միկրոբը  հեշտոցում է  ապրում և դիսբակտերիոզի հետևանք է: Շատ հաճախ ստրինգները գարներելա միկրոբը  հեշտությամբ աղիքից տեղափոխում են հեշտոց: Չեմ կարծում, որ այդ վնասակար սթրինգները կնոջը սեքսուալություն են հաղորդում, հարկավոր է  գիտակցել և այլևս չհագնել դրանք,- խորհուրդ է տալիս գինեկոլոգը:

Ինչ մնում է երեխաների տակդիրներին, ապա դրանք  մեծ առավելություն ունեն, եթե  մայրիկները ժամանակին այն փոխեն և երեխայի մաշկի առանձնահատկություններից ելնելով` ընտրեն  նրա մաշկին համապատասխան տակդիր: «Չի կարելի փոքրիկի տակդիրները լվանալ կրկին օգտագործելու նպատակով,  քանի որ լվանալով հնարավոր չէ վերացնել միկրոբները: Առհասարակ տնտեսելը առողջության  համար  վտանգավոր է»,- նկատում է Գեորգի Պողոսյանը:

Դիտվել է 5106 անգամ:
Print Friendly

Leave a Reply