Օգոստոսի 3-ին տեղի կունենա ԵԱՀԿ առաքելության հերթական դիտարկումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2010 16:04

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն օգոստոսի 3-ին հերթական դիտարկումը կանցկացնի Լեռնային Ղաաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արեւելք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):

Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ փոխգնդապետ Անտալ Հերդիչը (Հունգարիա) եւ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա): Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply