Ադրբեջանի բանակում զորամասերի հրամանատարները զբաղված են փող դիզելով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 28, 2010 15:43

Ադրբեջանի օդուժերի եւ օդային հարձակումներից պաշտպանության զորքերին պատկանող Քյուրդախանում գտնվող զորամասի երրորդ բաժանմունքի հրամանատար, գնդապետ Ռովշան Ալիեւը, ով այժմ Եվլախում տեղակայված զորամասերից մեկի շտաբի պետն է, 2006-2009 թթ-ին զբաղված է եղել պաշտոնի չարաշահումներով եւ կատարյալ անօրինականություններով: Այդ մասին, հայտնի է դարձել «Ազադլըգ» թերթին:

Ադբեջանական թերթը գրում է, որ չարաշահելով պաշտոնը, Ռովշան Ալիեւը զբաղված է եղել կապիտալ հավաքելով: Նա իր հրամանատարության տակ գտնվող զինվորներին օգտագործել է որպես չոբան՝ իրեն պատկանող խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների հոտերն արածացնելու եւ խնամելու համար: Նրա հրամանտարության տակ եղած 20 զինվորներ աշխատել են Քյուրդախանը ավանի մոտակայքում գտնվող շինանյութերի արտադրամասում: Գնդապետը ոչ միայն յուրացրել է «չոբան-զինվորների» եւ «բանվոր-զինվորների» վաստակը, այլեւ ամեն ամիս «տուրք» է պահանջել նրանցից՝ «հանգիստ ծառայության» եւ «ազատության» համար: Ռ.Ալիեւը զինվորներին խաբում էր, որ նրանք պաշտպանված էին ամեն տեսակի ստուգումներից եւ կարող էին իրենց զգալ ինչպես քաղաքացիական մարդիկ: Սակայն, 2007 թ-ի սեպտեմբերին, նրա հերթապահության օրը զորամասում երեք զինվորներ դաժան ծեծի են ենթարկում իրենց ընկերոջը, որի արդյունքում բժիշկները հեռացնում են վերջինիս փայծաղը: Ծանր հանցագործությունների դատարանի վճռով հանցագործությանը մասնակից երեք զինվորները տարբեր ժամկետով ազատազրկման են ենթարկվում: Հատկանշական է, որ այդ միջադեպից հետո Ռ.Ալիեւի կոչումը մայորից բարձրացվում է փոխգնդապետի: Թերթին հասած տեղեկություններով, Ռ.Ալիեւը յուրացրել է Քյուրդախանիի քաղաքապետարանի կողմից 2007 թ-ին զորամասին հատկացված օգնությունը: Թերթը փաստեր է ձեռք բերել այն մասին, որ նա զբաղվել է նաեւ զորամասին պատկանող գույքի, վառելիքի, կաբելի վաճառքով:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply