ԼՂՀ ԱԺ փոխնախագահը Հայաստանի խորհրդարանում

Պաշտոնական, Օրվա լուր | | July 28, 2010 15:05

Հուլիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արեւիկ Պետրոսյանը եւ Սամվել Նիկոյանը ընդունեցին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Տկն. Պետրոսյանը եւ պրն. Նիկոյանը շնորհավորեցին իրենց գործընկերոջը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք եւ ակնկալելով ակտիվ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների փոխնախագահները անդրադարձան Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը:

ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահ պրն Թովմասյանը կարծիք հայտնեց, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաեւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում կարեւորեց նաեւ միջխորհրդարանական դիվանագիտության դերը: Նրա համոզմամբ` ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացին:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, միջխորհրդարանական տարբեր ձեւաչափի կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի, այդ կառուցներում ԼՂՀ տեսակետների ներկայացման հարցերին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply