Այրվել է 8 հա ցորենի արտ Մասրիկում, կա 1 զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 28, 2010 13:55
Հուլիսի 27-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել Վարդենիսից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` 15.35-ին:
Այրվել է Ն. Շահինյանին պատկանող ցորենի դաշտը` 8 հա մակերեսով:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1945 թ. ծնված Մարգո Վելյանի դին:
Նույն օրը, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 7 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.19-ին, մարվել` 16.40-ին:
Այրվել են Վ. Լափարյանին պատկանող տան երկու ննջասենյակները` 50 քմ ընդհանուր մակերեսով:
Նույն օրը, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող “Մոնոշան” ՍՊԸ-ի տարածքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ին, մարվել` 17.41-ին:
Այրվել են հնամաշ էլ. մալուխներ եւ խոտածածկ տարածք` 1500 քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
