Միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, վարորդը և 11 ուղևորները վնասվածքներ են ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 28, 2010 13:13
Աշտարակի ոստիկանության բաժնից երեկ երեկոյան տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի 1092 Լ պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է “ՎԱԶ-21063” մակնիշի 03 ՍՕ 801 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով միկրոավտոբուսի վարորդը` Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Մկրտիչ Կիրակոսյանը, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Երեւանի “Արմենիա” բժշկական կենտրոն, իսկ 11 ուղեւորները (այդ թվում` 8 անչափահաս) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոց, որտեղից 7 տուժած, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Ըստ բժիշկների` մյուս տուժածների վիճակը գնահատվում է ծանր եւ միջին ծանրության:
Հուլիսի 28-ին, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգավան գյուղի մերձակայքում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր է մեկնել Վեդիից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Արարատ քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Արմեն Անդրեասյանին պատկանող “Մերսեդես” մակնիշի 77 ՍԼ 005 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել, ինչի հետեւանքով Ա. Անդրեասյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց, այնուհետ¨` Երեւանի “Էրեբունի” բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
