Մարմարիկ գետում խեղդվել է 19-ամյա երիտասարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2010 13:04

Երեկ ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում` Մարմարիկ գետում, ջրահեղձ է եղել քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 20.33-ին ջրափրկարարների կողմից գետից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 1991 թ. ծնված Էդգար Պողոսյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply