Հակոբյանը հաղթողներից ետ մնաց կես «քայլով»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 7, 2009 17:34

Ֆիլադելֆիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում ԱՄՆ-ի հավաքականի կազմում վերջին երկու Շախմաի համաշխարհային օլիմպիադաներում բրոնզե մեդալակիր դարձած Վարուժան Հակոբյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, Կամսկու, Յուդասինի (երկուսն էլ` ԱՄՆ), Սմիրինի (Իսրայել), Ստոչեկի (Չեխիա) հետ բաժանեց 3-7-րդ տեղերը: 1-2-րդ տեղերում ռուսաստանցի Եվգենի Նաերը և ԱՄՆ-ի չեմպիոն Հիկարու Նակամուրան են: Նրանց ցուցանիշն է` 7 միավոր:

Մրցաշարին մասնակցում էր 95 մարզիկ:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply