Հայաստանի «հրացանակիրները» չարդարացրին սպասելիքները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 7, 2009 17:30

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերում խոցասուսերամարտիկ Արթուր Կարապետյանը չկարողացավ հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը : Իսկ Արկադի Մուրադյանը և Միքայել Ղազարյանը վերելքով անցկացնելով նախնական փուլի հանդիպումները, դուրս եկան իրենց խմբերից: Սակայն նրանք անհաջողության մատնվեցին 1/64 եզրափակչում և նույնպես դադարեցրին պայքարը:

Թիմային մրցաշարում Հայաստանի հավաքականի խոցասուսերակիրները առաջին իսկ մրցափուլում 36:45 հաշվով զիջեցին Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply