Ռոնալդուի շնորհանդեսը «Ռեալում» գերազանցեց Մարադոնայի ռեկորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 7, 2009 17:36

rd685nalduԵրեկ ուշ երեկոյան Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացել է տեղի «Ռեալ» ֆուտբոլային ակումբ տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսը: Իսպանական «AS» թերթի վկայությամբ ներկա է գտնվել 85 հազար հանդիսական:

Այդպիսի միջոցառման համար դա ռեկորդային թիվ է: Նախկին ռեկորդը պատկանում էր Դիեգո Մարադոնային, որի 1994-ին իտալական «Նապոլի» թիմի կազմում ունեցած նորամուտին ներկա էր գտնվել 75 հազար մարդ:

Ռոնալդուին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» գնելու համար իսպանական ակումբը վճարել էր 80 մլն ֆունտ ստերլինգ (93,4 մլն եվրո):

«Ես երջանիկ եմ: Մանկուց երազել եմ «Ռեալում» խաղալու մասին: Այժմ այդ երազանքն իականություն դարձավ»,- հանդիսավոր արարողության ժամանակ ասել է պորտուգալացի կիսապաշտպանը:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply