Մարադոնան հեռանում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 27, 2010 14:21

Դիեգո Մարադոնան հրաժարվել է շարունակել աշխատանքը Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ մասին նա հայտնել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնեին: Վերջինս Մարադոնային առաջարկել էր երկարաձգել կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը, սակայն չի համաձայնել նրա այն պահանջին, որ ամբողջովին պահպանվի մարզչական շտաբի կազմը: Գրոնդոնեն խորհուրդ է տվել Մարադոնային նոր օգնականներ ընտրել, սակայն հանրածանոթ ֆուտբոլիստը հրաժարվել է այդպիսի պայմաններում աշխատել: Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածուներ են համարվում  «Բոկա Խունիորսի», իտալական «Ռոմայի», Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Կառլոս Բյանկին և արգենտինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ  Սերխիո Բատիստան, որի ղեկավարությամբ Արգենտինայի ներկայացուցիչները հաղթել էին 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply