Խառնելով ալիքները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 27, 2010 13:55

Թեև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ներկայումս գլխավորում է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այսուհանդերձ մեր հայրենակից, այժմ ԱՄՆ-ում բնակվող Յուրի Ջորկաեֆը չի թաքցրել, որ հույս ունի ստանձնել Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Ջորկաեֆը նշել է, որ եթե այդպիսի առաջարկ ստանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ապա հավանականությունը մեծ է, որ ինքը դրական պատասխան կտա:

Դիտվել է 1890 անգամ:
Print Friendly

Leave a Reply