Բաքվի փոխարեն` Կազանում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | July 27, 2010 13:52
2011 թվականին նախատեսված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի փոխարեն կկայանա Ռուսաստանի Կազան քաղաքում: Շախմատի Ռուսաստանի ֆեդերացիան դիմել էր Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ), որպեսզի հավակնորդների մրցաշարը Բաքվում չանցկացվի, քանի որ մի շարք խնդիրներ էին առաջացել: Մասնավորապես, այդ պարագայում Լևոն Արոնյանը պետք է խաղար մեկ այլ քաղաքում կազմակերպվելիք մրցաշարում: Իսկ երկրորդ մրցաշարի կազմակերպումը դժվարությունների հետ էր կապված: Եվ ահա, ՖԻԴԵ-ն որոշել է մրցաշարը Կազանում անցկացնել: Դրանով էլ բոլոր հարցերը իրենց լուծումը կստանան:
Հավակնորդների մրցաշարում խաղալու են` Արոնյանը , Թեմուր Ռաջաբովը, Շաքիրյար Մամեդյարովը (երկուսն էլ`Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ)։






Facebook
Tweet This
Email This Post
