Արծվիկ Մինասյան. «բանավեճում պետք է գերիշխող դառնա ոչ թե անձի որակը կամ սեռը, այլ գաղափարը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 7, 2009 17:06
sivilitas

Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն քննարկմանը. Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյան, Արծվիկ Մինասյան, Նաիրա Մելքումյան, Հրանուշ Խառատյան

«Խայտառակ կամպանիան, որ բարձրացավ Զարուհի Փոստանջյանի շուրջ, վատ արտաքին քաղաքականության հետևանք էր»,-այսօր ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն» թեմայով քննարկմանը: Նա ասաց. որ արտասահմանյան կառույցները, կտեղեկանան, թե ինչպիսի ավարտ ունեցավ այդ բանավեճը Հայաստանում, ինչը կդառնա արտաքին քաղաքականության խնդիր Հայաստանի համար:

Մելքումյանն կարծիքով անթույլատրելի է ազգի դավաճան կոչել կնոջը, ով 3 զավակների մայր է:

Զարուհի Փոստանջյանը հունիսի 26-ին Ստրասբուրգում դիմել էր ԵԽԽՎ-ի թուրք և ադրբեջանցի պատվիրակներին, որպեսզի ստորագրեին իր առաջարկության ներքո: Այս իրողությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ Հայաստանում, շատ քաղաքական ուժեր Փոստանջյանին մեղադրեցին հայրենիքին դավաճանելու և թշնամու հետ համագործակցելու մեջ:

Պատգամավոր դաշնակցական Արծվիկ Մինասյանն ասում է, որ Հայաստանում չկա բանավեճի մշակույթ. բանավեճը ներսում ծավալելու փոխարեն տեղափոխվում է արտաքին հարթություն. «Փողոցային քննարկումներում հնչած ցանկացած կարծիք դառնում է տիրապետող հասարակության մեջ: Մինչդեռ բանավեճում պետք է գերիշխող դառնա ոչ թե անձի որակը կամ սեռը, այլ քննարկվող գաղափարը»,- ասում է նա:

Բանավեճն, ըստ Հրանուշ Խառատյանի, աշխատատար գործընթաց է և հատուկ պատրաստվածություն է պահանջում. «Այն իմաստ չունի, եթե դրանից հետո համապատասխան հետևություններ չեն արվելու»,- ասում է նա նշելով, որ այսօր Հայաստանում ավելի հեշտ են արդյունքի հասնում հայհոյանքների և անվանարկման միջոցով:

Խառատյանն ասում է, որ Զարուհի Փոստանջյանի դեպքում անգամ չքննարկվեց փաստաթղթի բովանդակությունը, դրա հնարավոր հետևանքները և միայն եղան  պիտակավորումներ:

Դիտվել է 1943 անգամ:
Print Friendly

Leave a Reply