Համաշխարհային ուսանողական խաղերի մասնակիցներից երեքը վարակված են խոզի գրիպով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 7, 2009 16:49

1186070_20090707104441Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող համաշխարհային ուսանողական խաղերում հաստատվել է խոզի գրիպի (A/H1N1) վարակի երկու դեպք; Սերբիայի հասարակական առողջության ինստիտուտի ներկայացուցիչները զանգվածային լրատվամիջոցներին հայտնել են, որ դրանք Արգենտինայի և Ուգանդայի հավաքականների մարզիկներ են: Խաղերի առաջին օրն այդ հիվանդությունը հայտնաբերվել էր ավստրալացի մարզիկի մոտ:

Երեք մարզիկներն էլ ներկայումս բուժվում են Բելգրադի զինվորական-բժշկական ակադեմիայի հիվանդանոցում: Իսկ ընդհանուր հաշվով ներկայումս Սերբիայում նոր գրպով հիվանդանալու 21 դեպք է արձանագրվել: 18 դեպքերում վարակն իրենց հետ Սերբիա են բերել Ավստրալիայից, Արգենտինայից, Բրիտանիայից, Կանադայից և ԱՄՆ-ից ժամանած քաղաքացիները:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply