Պայծառատես Վանգայի դեղատոմսերը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 18, 2010 9:00

Եղունգների սնկային հիվանդություններ

Թունդ սև սուրճ եփել (մրուրը չթափել): Ձեռքերը մի քանի անգամ  որոշ ժամանակ պահել այդ մրուրի մեջ:

Ոտքի մատների սնկային հիվանդություններ

1. Լավ լվացած ոտնաթաթերն ընկղմել  գինու թունդ քացախի մեջ, իսկ գիշերը հագնել այդ քացախով ներծծված կիսագուլպաներ:

2. Շատ օգտակար են  ոտնաթաթի սառը լոգանքները:  Ջրի մեջ ավելացնել կերակրի սոդա և աղ: Ոտքերը դնել ջրի մեջ և թողնել այնքան, որքան կարող եք: Դրանից հետո ոտքերը լվանալ մաքուր ջրով:

3. Թարմ նանան հավանգի մեջ ծեծել աղի հետ, մինչև խյուս ստացվի: Ապա այն քսել մատների արանքն ու թողնել մոտավորապես 1 ժամ: Գործողությունը կրկնել այնքան, մինչև սնկերն անհետանան:

Փորկապություն

Օրական 1-2 ճաշի գդալ թանթրվենուց  (бузина)  առանց  շաքարի պատրաստված  թանձրուկ ընդունել, իսկ շաքարը կարող եք փոխարինել մեղրով:

Արգանդի միոմայի դեպքում

15 օր հիվանդին խորհուրդ է տրվում  օրական 3 անգամ սուրճի բաժակով վուշի սերմերի եփուկ խմել:

Նյութափոխանակության խանգարում

1 ճաշի գդալ արևքուրիկի (зверобой)  չոր հումքը  քիչ ջրով եփել 1-2 րոպե: Խմել առավոտյան քաղցած փորին: Պրոցեդուրան կրկնել ամեն օր՝  որոշ ժամանակահատվածի ընթացքում:

Հևոց

200 գ մեղրը խառնել զեյթունի ձեթի և խաղողի օղու  հետ: Ընդունել օրական 3 անգամ, մեկ օղու բաժակ:

Քիմիական նյութերից առաջացած թունավորում 

Երեկոները որոշ ժամանակ ոտքերը դնել տաք ջրի մեջ:

Աղերի կուտակում 

Գլուխ սոխը կիսել, երկու կեսի մեջտեղում  ձյութ կաթեցնել ու դնել հիվանդ տեղերին:

 

Դիտվել է 8812 անգամ:
Print Friendly

Leave a Reply