Ավարտվեցին Շենգավիթի պեղումները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 27, 2010 12:27

Այսօր ավարտվեցին Շենգավիթի պեղումները: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանն առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, պեղումներից ակնկալվող բոլոր սպասելիքներն ու հույսերը լավագույնս արդարացվել են:

«Պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ արժեքավոր գտածոներ»,- ասաց Հ. Սիմոնյանը` մանրամասնելով, որ գտնվել են արձանիկներ, նետասլաքներ, կշռաքարեր եւ բազմաթիվ այլ յուրահատուկ գտածոներ: Ըստ կենտրոնի տնօրենի` հստակեցվել է նաեւ տեղանքի շերտագրական պատկերը, իսկ հետագայում կվերականգնվի տեղանքի նախնական նկարագիրը: Գտածոները կվերականգնվեն եւ այնուհետեւ կպահպանվեն Էրեբունու թանգարանում: Հ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ ցանկություն կա պեղումները շարունակել հաջորդ տարի:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply