Սպանության դեպքերը կրճատվել են 15-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2010 11:34

Այս տարի հունվարի 1-ից հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 19 դեպք, բացահայտվել է 16-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:

2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 34 դեպքից բացահայտվել է 23-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 7 դեպքերն էլ բացահայտվել են:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության` հունվարի 1-ից մինչ օրս  Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպք, բացահայտվել է 4-ը:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 1724 դեպք, բացահայտվել է 1591-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 33 դեպք, բացահայտվել է 31-ը:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպք, բացահայտվել է 8-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 1708 դեպքից բացահայտվել է 1538-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 22 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 37 դեպք, բացահայտվել է 35-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 4 դեպք:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply