հրդեհ «Նոր զովք» խանութում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2010 10:55

Հուլիսի 26-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 102 հասցեում` «Նոր Զովք» խանութում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.00-ին, մարվել` ժամը 09.07-ին:

Հ. Սիմոնյանին պատկանող խանութում այրվել են 20 քմ. տարածք և մթերային ապրանքներ:

Հուլիսի 26-ին ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Եղեգնաձոր քաղաքում` գերեզ­մա­նա­տան հարակից տարածքում այրվել է 1 հա խոտածածկ տարածք և աղբ, Երևանի Լվովյան փողոցի թիվ 9 շենքին հարակից տարածքում` 2000 քմ. խոտածածկ տարածք, Երևանի Գ. Մահարի փողոցում`«Էրեբունի» թանգարանին հարակից տարածքում` 3000 քմ. խոտածածկ տարածք և կոճղեր, Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում` 1,5 հա խոտածածկ տարածք, Մեղրի քաղաքի «Նորաշենիկ» կոչվող սա­րալանջին` 4 հա խոտածածկ տարածք և թփուտներ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply