Ճապոնիայում կանանց կյանքի միջին տեւողությունը 25 տարի անընդմեջ մնում Է աշխարհում ամենաերկարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2010 21:05

Ճապոնիայում կանանց կյանքի միջին տեւողությունը մնում Է աշխարհում ամենաերկարը: Սրանք են Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության՝ այսօր հրապարակված զեկույցի տվյալները: Այսպիսով, Ճապոնիան այս ցուցանիշով առաջատարն Է 25 տարի անընդմեջ: Ինչպես հաղորդվել Է, 2009 վականին ճապոնուհիների կյանքի միջին տեւողությունը կազմել Է 86,44 տարի, ինչը մոտավորապես մեկ երրորդ տարով ավելի Է, քան 2008 թվականին:

Ճապոնիայում տղամարդիկ նույնպես սկսել են ապրել փոքր-ինչ ավելի երկար՝ միջին հաշվով 79,59 տարի, սակայն համաշխարհային վիճակագրությունում նրանք զբաղեցնում են միայն հինգերորդ տեղը, զիջելով Քատարի, Հոնկոնգի, Իսլանդիայի եւ Շվեյցարիայի արական բնակչությանը: Ճապոնիայի առողջապահության նախարարությունում կարծում են, որ «առաջիկա տարիներին Ճապոնիայում կյանքի տեւողությունը կշարունակի աճել»: Այժմ ճապոնացիների մահվան հիմնական պատճառներն են՝ անոթների հիվանդությունները, քացկեղը եւ թոքաբորբը:

Դիտվել է 1471 անգամ:
Print Friendly

Leave a Reply