Քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 26, 2010 20:48

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերության հետ հարաբերությունների ընդլայնումը և ներդրումների շրջանակի հստակեցումը։
Պատվիրակության անդամ, «Քուշման և Ուեյքֆիլդ» ընկերության խորհրդի նախագահ Ջոն Քուշմանը, ով ԱՄՆ անշարժ գույքի զարգացման ոլորտում մեծ հեղինակություն է վայելում, ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են Երևանի մոտակայքում «Խելացի գյուղ» ծրագրի իրականացման մանրամասներ։ Այս համատեքստում ընդգծվել է «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերության և ՀՀ կառավարության միջև համագործակցության շարունակականության կարևորությունը։

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply