Աֆղանստանում կօրհնվի հայկական նորակառույց մատուռ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2010 13:14

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն:

Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգից, Աֆղանստանում Վրթանես Սրբազանը կկատարի հայկական մատուռի օրհնության կարգ: Մատուռը անցնող ամիսների ընթացքում կառուցվել է Կունդուզ նահանգում տեղակայված ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով:

Սրբազան Հայրը զորախմբին կփոխանցի նաև Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքը, ինչպես նաև աղոթատեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարագաները:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply