Ըստ ԿՀՎ-ի նախկին տնօրենի՝ Իրանի հետ ռազմական առճակատումը ավելի ու ավելի հավանական է դառնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2010 14:10

Իրանի հետ ռազմական առճակատումը ավելի ու ավելի հավանական Է դառնում: Այս կարծիքը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կիրակի հայտնել Է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Մայքլ Հեյդենը, որը ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզությունը ղեկավարել Է Բուշ-կրտսերի նախորդ կառավարությունում:

Նրա խոսքով՝ չնայած իրանական հիմնախնդրի կարգավորման համար Օբամայի վարչակազմի կողմից գործադրվող դիվանագիտական ջանքերին, Թեհրանի իշխանությունները շարունակում են զարգացնել իրենց միջուկային ծրագիրը: «Ռազմական սցենարը անշրջելի է  թվում, այդպես չԷ՞,- ասել Է Հեյդենը Սի Էն Էն-ին տված հարցազրույցում:- Մենք հանդես ենք գալի հօգուտ երկխոսության, իսկ իրանցիները շարունակում են առաջ շարժվել իրենց միջուկային ծրագրի զարգացման հարցում: Մենք փորձում ենք զսպել նրանց, փորձում ենք տարհամոզել, իսկ նրանք այնուամենայնիվ շարունակում են առաջ շարժվել»:

ԿՀՎ-ի նախկին տնօրենի գնահատմամբ՝ զարգացնելով իր միջուկային ծրագիրը՝ Իրանն ի վերջո ընդհուպ կմոտենա միջուկային զենքի ստեղծման: Ընդ որում պարտադիր չի լինի հատել կարմիր գիծը: «Անկեղծ ասած՝ դա նույնքան ապակայունացնող ազդեցություն կունենա, որքան եւ միջուկային զենքին իրապես տիրապետելը»,- հավելել է  Հեյդենը:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply