Կրկին Բաքվի խնդիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 26, 2010 14:07

Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի ներկայացուցիչները կրկին անցանկալի իրավիճակում են հայտնվել: Բանն այն է, որ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան Մարոկոյում անցկացված այդ կազմակերպության գործկոմի նիստում որոշում է կայացրել, որ 2011-ի աշխարհի առաջնությունն անցկացվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այդ ստուգատեսում 1-5-րդ տեղերը գրավողներն իրավունք են ստանալու մասնակցելու 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին: Առայժմ պարզ չէ, թե Հայաստանը պատվիրակներ ուղարկելո՞ւ է մրցավայր, թե՞ ոչ: Հայաստանի ներկայացուցիչները ցանկություն ունեն հայտ ներկայացնել և 2011-ին հյուրընկալել օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի մասնակիցներին:

Դիտվել է 1623 անգամ:
Print Friendly

Leave a Reply