«Քեպլեր» աստղադիտակով հայտնաբերված 706 նոր մոլորակներից 140-ն իրենց ֆիզիկական տվյալներով նման են Երկրին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 26, 2010 14:02
ՆԱՍԱ-ի «Քեպլեր» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել Է հինգ արեգակնային համակարգեր եւ 706 նոր մոլորակներ, որոնցից 140-ն իրենց չափերով եւ մի շարք ֆիզիկական բնութագրերով նման են Երկրին: Այս մասին հաղորդել Է Լոնդոնի «Սանդի թայմս» շաբաթաթերթը:
«Քեպլեր»-ից ստացված տվյալները վկայում են այն մասին, որ Ծիր կաթինն ունի 100 միլիոն բնակելի մոլորակ, եւ մոտ ժամանակներս մենք կհայտնաբերենք դրանցից առաջինը»,- ասել Է ՆԱՍԱ-ի աստղադիտակով աշխատանքային խմբի աշխատակիցներից մեկը՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դիմիտար Սասելովը: «Սպասվում է ստացված տեղեկատվության վերլուծության քրտնաջան աշխատանք, սակայն վիճակագրական մոդելները պարզորոշ եւ միանշանակ նշում են, որ Տիեզերքում գոյություն ունեն Երկրին համանման մոլորակներ»,- ընդգծել է նա: Շաբաթաթերթը նշում Է, որ «Քեպլեր»-ի հաղորդած՝ տիեզերական խորքերի նկարներն ամբողջովին փոխում են գիտության մեջ գոյություն ունեցող պատկերացումը Տիեզերքի մասին:
Ավելի վաղ համարվում էր, թե մեր Արեգակնային համակարգի սահմաններից դուրս գոյություն ունեն հիմնականում այնպիսի մոլորակներ, որոնք կազմավորվել են գազերից: Այժմ պարզվում է, որ Տիեզերքը լի է մոլորակներով, որոնք ստեղծվել են պինդ մատերիայից:






Facebook
Tweet This
Email This Post
