Նոր փորձություն Մայնցում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 26, 2010 14:04

Լևոն Արոնյանը կպաշտպանի աշխարհի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը, որը նվաճել էր 2009 թվականին Գերմանիայի Մայնց քաղաքում: Oգոստոսի 7-8-ին Մայնցում կայանալիք ստուգատեսին կմասնակցեն
հարյուրավոր շախմատիստներ, այդ թվում նշանավոր գրոսմայստերներ: Շվեյցարական մրցակարգով անցկացվելիք այդ ստուգատեսում կկայանա 11 տուր: Յուրաքանչյուր պարտիայում մասնակիցներին կհատկացվի 20 րոպե, և ամեն կատարած քայլի համար կավելացվի 5 վայրկյան

Դիտվել է 2141 անգամ:
Print Friendly

Leave a Reply