Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 26, 2010 12:48

Այսօր  տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 819 մլն 429 000 դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 659 մլն 429 000 դրամ, իսկ ոչ մրցակցային` 160 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 981 509 596 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե րությունը 7.4527 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ յունը` 7.6000 տոկոս:

Աճուրդին, Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի հաղորդմամբ,  մասնակցել է 7 դիլեր:

Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply