Նոր պեղում Տիգրանակերտում. եկեղեցում հայտնաբերված աբսիդը 4-րդ դարի է

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 7, 2009 17:12
Բազիլիկ եկեղեցու ընդհանուր տեսքը

Բազիլիկ եկեղեցու ընդհանուր տեսքը

Բազիլիկ եկեղեցու աբսիդի (շինության ծավալի մաս, որն ավարտվում է գմբեթով) սրբատաշ պատ է հայտնաբերվել պատմական Տիգրանակարտ քաղաքի պեղումների ժամանակ:

Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի մոտ(Շահբուլաղ ամրոցից հյուսիս-արեւելք) Տիգրանակերտի պեղումները վերսկսվել են հունիսի 16-ին, կտևեն 70 օր ու կավարտվեն օգոստոսի 25-ին: Առաջին պեղումները եղել են 2005թ.:

Սկզբում հայտնաբերվել էր աբսիդի մի մասը: Արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ աբսիդի մյուս մասի հայտնաբերումը ամենակարևոր պեղումն էր, քանի որ այն ավելի հին է եկեղեցու արևելյան կառույցից, և դրա շնորհիվ պարզվում է, որ կառույցը մոտ 4-րդ դարի է:

«Այս նոր գյուտը կարող է հիմք հանդիսանալ եկեղեցու նախնական կառույցը առնվազն չորրորդ դարի վերջով թվագրելու համար»,- ասում է Պետրոսյանը:

Հայերեն արձանագրություններով կավե սկավառակ

Հայերեն արձանագրություններով կավե սկավառակ

Հայերեն արձանագրություններով կավե սկավառակՔաղաքի վաղքրիստոնեական եկեղեցու պեղումներից գտնվել է 5-7-րդ դարերի կավե փոքրիկ սկավառակ` հայերեն արձանագրություններով: Այն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է, և լավագույն փաստարկն է, որ Խաչենագետի ներքնահովտի շրջանում հայեր են ապրել վաղքրիստոնեական շրջանում:

Տիգրանակերտի 2009թ. հետազոտությունն ամբողջովին ֆինանսավորել է ԼՂՀ կառավարությունը, որն հատկացրել է 35 մլն. դրամ:

Այժմ պեղում են քաղաքի միջնաբերդի տարածքի շինությունների հատվածում ծիծեռնակապոչ միացումներով պարիսպը և բազիլիկ եկեղեցու արևմտյան հատվածը: Գտնվել ենխեցեղեն, վաղքրիստոնեական թևավոր խաչեր, բազիլիկ եկեղեցու մի շարք ճարտարապետական մանրամասներ:

Մաքրման ու պեղման աշխատանքները եկեղեցու հատվածում

Մաքրման ու պեղման աշխատանքները եկեղեցու հատվածում

Մաքրման ու պեղման աշխատանքները եկեղեցու հատվածումՀայտնաբերված կառույցները և նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը կառուցվել է քաղաքաշինական հատակագծով և շինարարական տեխնիկայով:

Այն եղել է ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվել է մ.թ.ա. առաջին դարում  և գոյություն է ունեցել  մինչև 14-րդ դարը: Քաղաքը կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր` արհեստական դարավանդներով, և ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ ու ժայռափոր ջրանցքներ:

Դիտվել է 1733 անգամ:
Print Friendly

Leave a Reply