Դեմետրիս Խրիստոֆիաս. «Հայաստանն ու Կիպրոսը նույն կաթսայի մեջ են»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 7, 2009 16:05

7449_am_13Տնտեսական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ակտիվացման ուղիներն են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանը և Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասն այսօր կայացած հանդիպման ժամանակ:Վարչապետը նաև բարձր է գնահատել ՀայաստանԵվրամիություն տարածաշրջանային համագործակցության համատեքստում մեր երկրին աջակցելու կիպրական կողմի պատրաստակամությունը։Կիպրոսի նախագահը երկօրյա պետական այցով Հայաստան էր ժամանել հուլիսի 6-ին: Այսօր նա կմեկնի:Երեկ երկու նախագահները համաձայնություն են ձեռք բերել զբոսաշրջության, ծառայությունների, բանկային համակարգի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման բնագավառներում փորձի փոխանակման մասին:Կիպրոսի Հանրապետության նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Կիպրոսի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է համագործակցության փոխըմբռնման հուշագիր:«Արմենպրես»-ի հաղորդում ,է որ հուշագիրը նախատեսում է համագործակցություն հանրային ոլորտի կազմակերպությունների կառուցվածքների գնահատման, օրենսդրության և վարչական ընթացակարգերի պարզեցման, աշխատանքային մեթոդների բարելավման, կառավարման արդի տեխնոլոգիաների ներմուծման, աշխատակազմերի ունակությունների կատարելագործման, հանրային ծառայության արդյունավետության բարելավման և այլ ոլորտներում:«Հայաստանն ու Կիպրոսը նույն կաթսայի մեջ են` նույն հարվածն են ստացել ոչ այն է հարևանից, ոչ այն է հակառակորդից»,-ասել է Դիմիտրիս Խրիստոֆիասը` հավելելով, որ Կիպրոսն առաջիններից մեկն է դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

kiprosi-naxagah1Կիպրոսի նախագահը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի հետ այսօր այցելել է նաև Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Հայոց եղեռնի զոհերի հուշարձանին: Նրանց ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կիպրոսի նախագահը ԳԱԱ ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ծանոթացել է թանգարանի` հայկական ջարդերի մասին պատմող վավերագրական նյութերին: Թանգարանի հուշամատյանում Խրիոստոֆիասը կատարել է գրառում. «Ցավ ու ափսոսանք ենք զգում` տեսնելով երիտթուրքերի կողմից հայերի նկատմամբ իրագործված այս ոճրագործությունը: Ամբողջ մարդկության պարտքն է ճանաչել և դատապարտել այս ոճիրը, որն իրագործվել է ողջ մարդկության դեմ: Կիպրոսը միշտ եղել է ու կմնա Հայաստանի կողքին Ցեղասպանության ճանաչման գործում»:

Կինպրոսի նախագահը ցեղասպանության թանգարանին է նվիրել Կիպրոսի միասնությունն ու համերաշխությունը խորհրդանշող հուշանվեր` առագաստ: Հիշատակի պուրակում Խրիստոֆիասը եղևնի է տնկել, այնուհետև այցելել Երևանի քաղաքապետարան:


Հայկիպրոսյան համագործակցությունը կամրապնդի Սերժ Սարգսյանի պատասխան այցը. հիմնական աշխատանքը կուղղվի տնտեսական, մշակութային և զբոսաշրջության ոլորտների խթանմանը:

Դիտվել է 1679 անգամ:
Print Friendly

Leave a Reply