Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2010 22:10

ԵԱՀԿ առաքելությունն այսօր պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արեւելք: Չնայած դիտարկման ժամանակ նշված ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել` այնուամենայնիվ, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Չախրլը, Քյուրդլար, Յուսուֆջանլու, Չեյիլ, Քենգեռլի, Սեյսուլան, Ջրաբերդ եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո միայն հակառակորդը լռել է:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply