Երկրորդ եռամսյակում Nokia-ի հասույթը կազմել է 10 մլրդ եվրո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2010 20:46

Այս տարվա երկրորդ եռամսյակում Nokia-ի հասույթը կազմել է 10 մլրդ եվրո, ինչը 1 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Այդ մասին ասված է ընկերության հաղորագրության մեջ: Զուտ շահույթն ընել է 40 տոկոսով` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 380 մլն եվրոյից մինչեւ 227 մլն եվրո:

Ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, Nokia-ի հասույթը համընկել է վերլուծաբանների կոնսենսուս-կանխատեսման հետ, սակայն զուտ շահույթը ցածր է եղել սպասումներից, որոնք կազմում էին 287 մլն եվրո: Սարքերի վաճառքից եւ ծառայություններից եկամուտներն ավելացել են 3 տոկոսով` մինչեւ 6,8 մլրդ եվրո: «2010 թվականի երկրորդ եռամսյակում վաճառքները կրում էին մրցակցային միջավայրի բացասական ազդեցությունը, հատկապես շուկայի վերին սեգմենտում»,- ասված է հաղորդագրության մեջ: Այդ սեգմենտում համախառն շահույթն ընկել է 8 տոկոսով` մինչեւ 2,1 մլրդ եվրո, գործառնական շահույթը` 16 տոկոսով` մինչեւ 643 մլն եվրո:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply