Խորհրդակցություն հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 23, 2010 18:53

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետությունում գործող հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հրատարակչությունների կողմից բարձրացված հարկային և մաքսային ոլորտի օրենսդրությանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է արվել նաև գրքի պահանջարկի բարձրացման խնդրին։ Այս համատեքստում կառավարության ղեկավարն առաջարկել է հրատարակիչներին ՀՀ կառավարության արտագնա նիստերի ժամանակ կազմակերպել գրքերի ցուցահանդես-վաճառք։
Ամփոփելով մտքերի փոխանակման ընթացքում հնչած կարծիքները` վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է գրավոր ներկայացնել հնչեցված առաջարկություններն ու դիտարկումները։

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply