Գերմանիայում կարող Է ավելորդ քաշի հարկ սահմանվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 23, 2010 16:00
Գերմանիայում պատգամավոր Մարկո Վանդերվիտցը հանդես Է եկել ավելորդ քաշով մարդկանց համար բժշկական ապահովագրության արժեքն ավելացնելու առաջարկությամբ: Այդ մասին այսօր հաղորդել Է գերմանական Welt թերթի վեբ-կայքը: Վանդերվիտցի կարծիքով՝ գեր մարդիկ «գիտակցաբար վարում են անառողջ ապրելակերպ եւ պետք Է դրա համար պատասխանատվություն կրեն նաեւ ֆինանսական առումով»:
Առողջապահության ոլորտում մասնագիտացած տնտեսագետ Յուրգեն Վազեմը պաշտպանել Է Վանդերվիտցի նախաձեռնությունը: «Առողջապահության համար վնասակար ապրանքները պետք Է հարկվեն ավելի բարձր հարկերով, ինչպես ծխախոտի արտադրանքի դեպքում, դրանց մի մասը պետք Է ֆինանսավորի առողջապահությունը»,- գտնում Է նա: Բրեմենի համալսարանի կատարած հետազոտության արդյունքների համաձայն, ավելորդ քաշից տառապող մարդիկ Գերմանիայի առողջապահության համակարգի վրա նստում են 17 միլիարդ եվրո:






Facebook
Tweet This
Email This Post
