Հնդկաստանցի մասնագետներն ստեղծել են աշխարհում ամենաԷժան նոուտբուքը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 23, 2010 15:51
Հնդկաստանցի մասնագետներն ստեղծել են աշխարհում ամենաԷժան նոուտբուքը: Դրա արժեքը կազմում Է 35 դոլար: Այս մասին այսօր հաղորդել Է «Թայմս օֆ Ինդիա» թերթը: «Այս լեպտոպը մշակվել Է առաջին հերթին այն ուսանողների համար, որոնք հնարավորություն չունեն գնելու թանկարժեք նոուտբուքեր»,- հայտարարել Է մարդկային ռեսուրսների զարգացման նախարար Քափիլ Սիբալը:
Նա նաեւ ընդգծել Է, որ աշխարհի առաջատար համակարգչային ընկերությունների հետ արդեն սկսվել են բանակցություններն այս Էժան համակարգչի զանգվածային արտադրության գործարկման շուրջը: Նոր նոուտբուքը, չնայած իր ցածր գնին, ներառում Է սովորական դյուրակիր համակարգչի բոլոր գործառույթները, որոնք կարող են ուսանողներին պետք գալ ուսման եւ հանգստի ժամանակ: «Մենք չենք պատրաստվում սահմնափակվել ձեռք բերվածով,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել Է Քափիլ Սիբալը:- Նպատակն Է մինչեւ 2011 թվականը մշակման արժեքն իջեցնել մինչեւ 20 դոլար, եւ վերջնական հաշվով գինը սահմանել 10 դոլար»:






Facebook
Tweet This
Email This Post
