Արսինե Խանջյանը կնոջ դերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2010 15:09

Այսօր Սիվիլիթաս հիմնադրամը և Քաունթերփարթ Ինթերնեշնլը հանդիպում էին կազմակերպել կանադահայ ամուսիններ  Արսինե Խանջյանի ու Ատոմ Էգոյանի հետ:

Քննարկումը կազմակերպված էր «Բազմակարծությունը խրախուսող հանդիպումներ» շարքի շրջանակներում:

Սիվիլիթասի պատվո խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազէի և դիզայներ Արմեն Քյուրքչյանի «Հայկական զարդարվեստ» գիրքը:

Արսինե Խանջյանը խոսեց կնոջ՝ հասարակության մեջ ունեցած դիրքի և սոցիալական սահմանափակումների, ինչպես նաև արվեստագետ-իշխանություն օղակի մասին:

Արսինեն ասաց, որ իր ինքնությունը որոշ առումներով ձևավորվել է Մերձավոր Արևելքում տիրող արժեհամակարգի պայմաններում, սակայն ապրելով Կանադայում շատ է կարևորում կանանց սոցիալական ակտիվությունը:

«Սակայն աշխարհի մի մասը դրանից դուրս է մնում,- ասաց նա,- որովհետև կինը շատ խնդիրներ ունի Մերձավոր և հեռավոր Արևելքում: Այսօր Կանադայում բազմաթիվ սպանություններ են լինում պատվախնդրության հարցի շուրջ, քանի որ Կանադայում կա մահմեդական հոծ բնակչություն, որոնք եկել և գալիս են այդ երկրներից»:

Արսինեն ասաց, որ այդ առումով Հայաստանում նկատել է դրական տեղաշարժ, սակայն  դա բավարար չէ: «Կանայք ներկայացված չեն քաղքական դաշտում,- ասա նա,- այո, ստորին կարգի ինչ-որ պաշտոններում կանայք կան, բայց բոլոր կարևոր որոշում կայացնող օղակները զբաղեցնում են տղամարդիկ»:

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply