Ստորագրվեց նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին 11-րդ արձանագրությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 23, 2010 15:03

2010թ. հուլիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ստորագրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին արձանագրություն:

Համաձայն սույն 11-րդ փոփոխությանը ԱՄՆ Կառավարությունը 2,875,284 ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում ՀՀ Կառավարությանը մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:

Այս նամակ-hամաձայնագիրը ԱՄՆ և Հայաստանի շարունակական համագործակցության մի կարևոր մաս է: Ֆինանսավորումը, որը տրամադրվում է նամակ-hամաձայնագրի սույն փոփոխությամբ կնպաստի Հայաստանի քաղաքացիներին հետևյալ հաստատությունների զարգացման և երկկողմ ծրագրերի իրականացման միջոցով` քրեափորձագիտական ինստիտուտի զարգացում, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի զարգացման ծրագիր, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական իրավախորհրդատուի ծրագիր, Փի-Էյչ Ինթերնեշնլ ՀԿ-ի ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման ծրագիր, Ամերիկյան փաստաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության ծրագիր, թրաֆիկինգի զոհերի օժանդակության ծրագիր և Հայաստանի իրավապահ ոլորտի զարգացման ծրագիր:

2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների Կառավարությունը իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան տասնչորս միլիոն ԱՄՆ դոլար: Դրա շրջանակներում ՀՀ Ոստիկանության համար ստեղծվել է տեղեկատվական համակարգ, ընդլայնվել սահմանների կառավարման տեղեկատվական համակարգը (BMIS) Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը ներառելու նպատակով, ձեւավորվել է փորձաքննությունների ազգային բյուրոն որպես ՀՀ բոլոր իրավապահ կառույցների համար քրեափորձագիտական լաբորատոր կենտրոն, վերանորոգվել ոստիկանության Ուսումնական կենտրոնն ու մշակվել առարկայական ծրագրեր, տեխնիկական աջակցություն ցուցաբերվել Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին եւ օժանդակություն՝ մարդկանց թրաֆիքինգի զոհերին և աջակցություն դատաիրավական բարեփոխումներին:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply