Չօգտագործված հնարավորություններով խաղ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | July 23, 2010 14:40
Հայաստանի ֆուտբոլային ակումբներն ավարտեցին մրցելույթները Եվրոպական գավաթային մրցաշարերում: Իայտառակությունն այն է, որ մեր բոլոր թիմերն էլ պայքարից դուրս մնացին առաջին մրցամարտերից հետո: Թվում էր, թե ֆուտբոլի Եվրոպայի լիգայի առաջին խաղից հետո Երևանի «Միկան» կկարողանա կատարել առաջադրանքը և շրջանցել մակեդոնական «Ռաբոտնիչկի» թիմի, սակայն այդպիսի բան չկատարվեց: Իսկ առաջին խաղում Հայաստանի ներկայացուցիչները պարտվել էին 0:1 հաշվով: Ընդ որում, երևանյան հանդիպումում «Միկայի» ֆուտբոլիստները բազմաթիվ գալային պահեր ստեղծելով, չկարողացան անգամ մեկ ամգամ գրավել մրցակցի դարպասը և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի`0:0: Ի դեպ, հանդիպումից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը փիլիսոփայորեն բացատրեց կատարվածը: Նա հայտնեց, որի մարզիչն է մեղավոր, որ ֆուտբոլիստները գնդակ չեն կարողանում խփել մրցակցի դարպասը:






Facebook
Tweet This
Email This Post
