Սերբիան Կոսովոյի համար պայքարը կշարունակի իրավական եւ խաղաղ միջոցներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2010 14:30

Միջազգային դատարանի վճիռը ծանր Է Սերբիայի համար, բայց նաեւ պարզ Է, որ դատարանը կոսովյան հիմնախնդրի վերաբերյալ ըստ Էության չի արտահայտվել:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հանրապետության նախագահ Բորիս Տադիչն այսպես է մեկնաբանել Հաագայի դատարանի որոշումը: Տադիչի խոսքով, դատարանը վերստին Կոսովոյի կարգավիճակային հիմնանխդիրը վերադարձրել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, որն էլ ավելի վաղ Հաագային հանձնարարել էր պարզել հարցի իրավական ասպեկտները: Սերբիան ունի դիվանագիտական քայլերի հստակ պլան եւ Կոսովոյի համար պայքարը կշարունակի իրավական եւ խաղաղ միջոցներով, նշել Է նախագահը: Նման մեկնաբանություններ են ստացվել նաեւ Սերբիայի արտգործնախարարությունից:

«Այստեղ խոսք չի եղել այն մասին, թե ինչ-որ մեկն ունի արդյոք ինքնիշխան պետությունից միակողմանի բաժանման իրավունք,- հայտարարել Է Սերբիայի դիվանագիտության ղեկավար Վուկ Երեմիչը, որը ներկա էր Հաագայի նիստին:- Միանգամայն ակնհայտ է, որ սա քաղաքական հարց է, որը կքննարկվի քաղաքական համաժողովներում, որոնցից մեկը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան է»: Հաագայի վճռի այլ մեկնաբանությամբ է հանդես եկել Պրիշտինան: Ինչպես հայտարարել Է ինքնահռչակ հանրապետության նախագահ Ֆաթմիր Սեյդիուն, դատարանի եզրակացությունը դրական Է, դրա յուրաքանչյուր կետը համապատասխանում է Կոսովոյի ժողովդրի շահերին, պաշտպանում է ազատության եւ ինքնորոշման՝ նրա իրավունքը. «Դատարանի դիրքորոշումը վերացրել է բոլոր երկընտրանքները, որոնք կարող էին ծառանալ այն երկրների հանդեպ, որոնք մինչ օրս Կոսովոյի Հանրապետությունը չեն ճանաչել որպես անկախ եւ ինքնինիշխան պետություն»:

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply