Վրաստանում միկրոավտոբուսն ընկել է անդունդը. զոհվել Է 7 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2010 14:27

Վրաստանի Դուշեթի շրջանի բարձրլեռնային մասում միկրոավտոբուս Է ընկել գետը: Դրա հետեւանքով յոթ մարդ զոհվել Է: Զոհվածների մեջ կան կանայք եւ երեխաներ:

Ավտովթարը տեղի Է ունեցել շրջանի հյուսիսային մասում՝ բարձրլեռնային Մուցոյի կիրճի մոտ: Ավտոմոբիլն ընկել է անդունդը, որտեղով հոսում Է գետը: Ինչպես հաղորդել է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փրկարարները հինգ հոգու մարմիններն արդեն գտել են եւ հանել անդունդից, ներկայում որոնում են եւս երկու զոհվածների մարմինները:

Ավտոմեքենայում եղած երեք մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Նրանցից մեկը ծանր վիճակում տեղափոխվել Է Թբիլիսիի հիվանդանոց:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply