6 ամսում Երեւանի մետրոպոլիտենից օգտվել է 9 ,5 մլն մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2010 12:32

Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օգտվել է 9 մլն 536 հազ. 600 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Մինել Վարդանյանը, մետրոպոլիտենն օրական սպասարկում է միջինը 60 հազար մարդու:

Լինում են ծանրաբեռնված եւ հանգիստ օրեր, ուստի այդ թիվը փոփոխական է: Մետրոպոլիտենի` ներկայումս գործող կայանների թիվը 10-ն է: Ինչ վերաբերում է «Բարեկամություն»  կայարանից դեպի Աջափնյակ 2 նոր կայարանների կառուցմանը` Մ. Վարդանյանը տեղեկացրեց, որ այդ ծրագիրը ներկայումս գտնվում է բանակցային փուլում, եւ ժամկետների մասին դեռեւս ոչինիչ հստակ ասել չի կարելի: Նշենք, որ Երեւանի մետրոպոլիտենը շահագործման է հանձնվել 1981թ-ի մարտից: Այս փոխադրամիջոցից տարեկան օգտվում է 19 միլիոն մարդ:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply