Հանրապետությունում հաշվառված է 21 հազար 673 բազմաբնակարան շենք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 23, 2010 12:21

Հանրապետությունում կա 21 հազար 673 բազմաբնակարան շենք: Բազմաբնակարանային ընդհանուր ֆոնդում հաշվառված է 429 հազար 515 բնակարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մանագետների կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, կան 3-րդ աստիճանի վթարային 419 շենքեր, որոնց բնկարանների ընդհանուր թիվը կազմում է 11 հազար 561, եւ 4-րդ աստիճանի վնասվածության 25բազմաբնակարան շենքեր, որոնք քանդման ենթակա են: Այս վնասվածության շենքերի բնակարանների թիվը 940 է:

Երեւանում հաշվառված են 4 հազար 765 բազմաբնակարան շենքեր, որոնցում կա 221 հազար 733 բնակարան: Մայրաքաղաքում 3-րդ աստիճանի վնասվածության շենքերի թիվը 81 է, իսկ 4-րդ աստիճանի վնասվածության շենքերինը` 10-ը: Նշված շենքերում հաշվառված է 3 հազար 528 բնակարան, որից 2 հազար 992-ը` 3-րդ աստիճանի, 536-ը 4-րդ աստիճանի վնասվածության շենքերում են:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply