Գավառում երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 23, 2010 11:55Այսօր առավոտյան` ժամը 5:49-ին, 2,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ. այս մասին հաղորդում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները ավերածություններ չեն պատճառել: