Արտագնա աշխատանքի տանելու պատրվակով 6,8 մլն դրամ է շորթել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2010 11:39

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկից հուլիսի 21-ին, ժամը 21.30-ին, խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1978 թ. ծնված Աշոտ Պ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հուլիսի սկզբին, ՌԴ արտագնա աշխատանքի տանելու պատրվակով, 1960 թ. ծնված Գևորգ Պ.-ի վստահությունը չարաշահելով, խաբեությամբ նրանից վերցրել է 97.000 դրամ:

Պարզվել է նաև, որ Աշոտ Պ.-ն  հուլիսի սկզբին, ՌԴ արտագնա աշխատանքի տանելու պատրվակով, 1959 թ. ծնված Համլետ Թ.-ի վստահությունը չարաշահելով, խաբեությամբ նրանից վերցրել է 99.000 դրամ, 1975 թ. ծնված Սեյրան Ա.-ից խաբեությամբ վերցրել է 97.000 դրամ, 1982 թ. ծնված Գարիկ Մ.-ից` 97.000 դրամ, 1984 թ. ծնված Առաքել Շ.-ից` 97.000 դրամ,  1967 թ. ծնված Վահրամ Ղ.-ից` 100.000 դրամ,  1967 թ. ծնված Արթուր Ս.-ից` 100.000 դրամ:

Ինչպես հաղորդում  է ոստիկանության լրատվական ծառայությունը, այժմ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply